«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Живет по черному

Живет по черному
19.12.2008 | 00:00

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻՑ
Հիշո՞ւմ եք սովետի ժամանակների նավթալինոտ անեկդոտներից մեկը։ Հանդիպում են դպրոցական հին ընկերներն ու հետաքրքրվում, թե ով ինչի է հասել այսքան տարիներ անց։ Մեկը, ներքին հրճվանքը չթաքցնելով, ասում է, թե դպրոցի ուսմասվար է, ունի կոմունալ հարմարություններով երկու սենյականոց բնակարան, ավտոմեքենայի «հերթի մեջ» է, նորմալ փող է ստանում, մի խոսքով, չի դժգոհում կյանքից։ «Իսկ դո՞ւ»,- հարցնում է ընկերոջը։ «Ես ի՞նչ,- ասում է մյուսը։- Բարձրագույն կրթություն չստացա, ընդամենը շուկայի «դիրեկտր» եմ (անեկդոտը չփչացնելու համար շարունակությունը ստիպված եմ ռուսերեն շարադրել, ներողություն- Լ.Մ.) Живу по черному. езжу на черной “Волге”, отдыхаю на Черном море, ем черную икру»։
Անկեղծ ասած, այս «սև հումորը» միշտ էր պտտվում ուղեղիս մեջ, երբ խոսք էր բացվում Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի մասին, սակայն ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակասում էր` համեմատության շղթան փակելու համար։ Թաղապետին առնչվող երեկվա «շուխուրից» հետո միայն հասկացա, թե հատկապես որն էր այդ պակասող օղակը։ Այո՛, սև ձկնկիթը, «հայերեն» ասած` չոռնի իկրան։ Մյուս բոլոր ատրիբուտներով անեկդոտը ճիշտ և ճիշտ հանրապետական թաղապետի «հագով» է։ Նա էլ է «սև կյանքով» ապրում, տակինը սև «Ջիպ» է, հանգստանում է Սև ծովում, սև ձկնկիթն էլ, արևածաղկի սերմի պես, միշտ ատամի տակ է։ Սա, իհարկե, մեր գործը չէ, մարդը փող ունի և ըստ պահանջի է ապրում։ Կուզի` սև ձկնկիթ կուտի, կուզի` սպիտակ բողկ։ Բայց, այ, Ազգային անվտանգության ծառայությունը նույն կարծիքին չէ և համարում է, որ լավ էլ իրավունք ունի «ԳՈՒՄ»-ի շուկայի սեփականատեր Գագիկ Բեգլարյանին հարցնելու, թե ինչ ձկնկիթ է «ուտում» ինքը ¥բառի ուղիղ և շեղ իմաստով¤` մաքսազերծվա՞ծ, թե՞ ոնց։ Շրջանառվող լուրերի համաձայն` թաղապետը, այդուհանդերձ, մաքսանենգ ճանապարհով Ադրբեջանից Հայաստան ներկրված սև ու կարմիր ձկնկիթ է «կերել»` թանկ հաճույք համարվող այս նրբախորտիկով «զարմացնելով» նաև «ԳՈՒՄ»-ի շուկայից օգտվող գուրմանների ստամոքսները։ Թաղապետի ձկնկիթային բիզնեսը, ասում են, հայտնվել է նաև նախագահի վերահսկողական ծառայության «թղթապանակում», ինչը, կարծում ենք, «неспроста»։ Համաձայնեք` մեր երկրում Գագիկ Բեգլարյանը ստվերային տնտեսական գործունեությամբ զբաղվող բնավ էլ միակ պաշտոնյան չէ, ամբողջ խնդիրն այն է, թե ինչու է նախագահի վերահսկողականը, Յուրի Դետոչկինի սևեռվածությամբ, որոշել «գողանալ հենց նրա՜ մեքենան»։

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 8360

Մեկնաբանություններ